Այսօր ուզում եմ ևս մեկ կոմպոնենտ ավելացնել. Փաշինյանի «TikTok»-յան «Զրույցներ պետության մասին» շարքի նոր հոլովակը
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում հրապարակել է «Զրույցներ պետության մասին» շարքի նոր հոլովակը։ Փաշինյանը խոսում է ազատությունից ու ազատության սահմանափակումներից և նշում, որ որպես ուղղահայաց և հորիզոնական հայացքներ, այդ առանցքների հատման կետում առաջանում է իրավունքը։
«Այսօր ուզում եմ ևս մեկ կոմպոնենտ ավելացնել՝ արձանագրելով, որ հատման կետում առաջանում է նաև պարտականությունը։ Իմ ասելիքը հետևյալն է՝ իրավունքն իրականում պարտականության հայելին է»,-նշում է նա։