Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի տղամարդու են ձերբակալել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով մի տղամարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
43-ամյա Բահրուզ Ասգարովն այլ անձանց հետ ծրագրել է ահաբեկչություններ իրականացնել։
Պետական անվտանգության ծառայությունը պարզել է, որ տղամարդը ստեղծել է Ադրբեջանի քաղաքացիների համայնք, որոնց նա հանձնարարել է մահափորձ իրականացնել Լենկորանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։
Ահաբեկիչների մեկ այլ թիրախ է եղել օտարերկրյա քաղաքացին, որն աշխատում էր որպես անգլերենի ուսուցիչ։