«Եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ. Սուրենյանց
«Տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է»,-նման համոզման է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հորդորում է. «Մի կերեք էդ «կտերը». մեզ քաղաքական լուծումներ են պետք, միայն այդ ճանապարհով է հնարավոր ազատվել Ազգակործան պատուհասից»։
Այս առումով նա մեջբերում է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն»:
«Ես չէի սխալվում՝ «եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ: Բնականաբար, թիրախում լինելու են ոչ թե այսօրվա «քամի անողները», այլ իրական ընդդիմադիրները»,- նշում է քաղաքագետը։