Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 183-ի
Մերձմոսկվայի առողջապահության նախարարությունը թարմացրել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը, որում կա 183 մարդ: Նշվում է, որ հոսպիտալացվել է 142 մարդ, որոնցից դուրս է գրվել 32-ը:
Բացի այդ, 38-ը ստանում են ամբուլատոր օգնություն, 9-ը գտնվում են ստացիոնար բուժման մեջ։ Ցուցակը տեղադրված է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: