Ռեժիմի իրական հոգեվարքը. Ստեփան Դանիելյան
Ռեժիմն անցել է ռեպրեսիաների և դա օրինաչափ է, այլ տարբերակ չունի։ Սակայն ովքեր են թիրախում, գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Թիրախները երկու տիպի է կարելի բաժանել.
1. Մահաբերին անձնական վիրավորանքներ տվողները,
2. ուժային եղանակով դիմադրություն ցուցաբերելու հավակնություններ ունեցողները։
Երկու տարբերակում էլ քաղաքական բաղադրիչը բացակայում է և չի կարող մոբիլիզացնել լայն հանրությանը։
Ռեժիմի իրական հոգեվարքը, որի սոցիալական պատվերը թևածում է օդում, կսկսվի, և դրական արդյունքի կբերի, երբ ձևավորվի քաղաքական օրակարգ և քաղաքական դիսկուրս։ Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմին տանել պարտության։
Մնացած տարբերակները լուսանցքից դուրս են հայտնվում ու պետք չի ժողովրդին մեղադրել, որ հայհոյանքները, կամ զինված պայքարը նրան ոտքի չի բարձրացնում»։