Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ 2 քաղաքացի սպառնում են նռնակներ պայթեցնել
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։
Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։
Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։
«Մարտական եղբայրություն» Միաբանությունն իր հերթին հերքել է տեղեկությունը, թե իրենք կապ ունեն կատարվածի հետ
«...Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»,- հայտնում են միաբանությունից: