«Մարտական եղբայրության» բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի
«Մարտական եղբայրության» բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի: Այս մասին հայտնել են կազմակերպությունից:
«Շուտով ոստիկանությունը կհոգնի Մարտական Եղբայրության անդամներին բերման ենթարկելու։
Կհայտնվեն նորանոր խմբեր, ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը։
Մեր պայքարը ի վերջո կպսակվի հաջողությամբ։ Դուք մեզ հարվածելու եք,մենք ավելի ուժեղ ենք դառնալու»,-ասվում է կազմակերպության էջի ֆեյսբուքյան գրառման մեջ: