Կրակել եմ կես միլիոն ռուբլու դիմաց... զենքը ստացել եմ կուրատորներից... ձերբակալվածներից մեկը մանրամասներ է հայտնել (տեսանյութ)
SHOT-ը ներկայացրել է Մոսկվաի Crocus HALL-ում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցներից մեկ հետ անցկացրած հարցաքննությունը։ Ձերբակալվածներից մեկն ասել է, որ ինքն ահաբեկչություն է իրականացրել կես միլիոն ռուբլու դիմաց, Telegram-ի կառավարիչները նրան հանձնարարություն են տվել և «վճարի» կեսը փոխանցել քարտին։ Կուրատորները նրանց զենք են տրամադրել և մեկ ամսով պատրաստել ահաբեկիչներին Տաջիկստանից։
- Ի՞նչ էիք անում Crocus-ում:
- Կրակել եմ փողի համար:
–Ինչքան փողի։
–Կես միլիոն։
–Կես միլիոն ի՞նչ..
–Ռուբլի...
Մանրամասները` տեսանյութում