Վազգենի ու Նարեկի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել. Տիգրան Աբրահամյան
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել և նրանց կալանավորումն ակտիվ քաղաքացիներին որպես ազդանշան ուղարկելուն ուղղված մոտեցում էր»,- Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողներին հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով, սա որևէ ձևով չպետք է կաշկանդի մեր քաղաքացիներին, քանի որ այն, ինչ արտահայտվում է երկրի ներսում, ուղիղ համեմատական է նաև արտաքին ճակատում տեղի ունեցող իրադարձություններին։
«Հատկապես այն ժամանակահատվածներում, երբ որ իշխանությունը ցավալի որոշումներ է ունենում, հատկապես տարածքային ամբողջականության կամ բանակցային գործընթացի հետ կապված, ներսում ռեպրեսիվ ապարատը ակտիվ գործընթացի մեջ է մտնում»,- ասաց Աբրահամյանը։