«Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ
Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)Բաստուրմայի ռազմավարություն․ երկիրը կտոր-կտոր կտրում, Ադրբեջանին են տալիս․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHubԼավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ ԲաբայանՄիրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվելՔրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկինԲագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան (տեսանյութ)Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Միջազգային

Այսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում. հայտարարություն

Մի խումբ քաղաքական, հասարակակակն գրծիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով:

Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.

«Հայաստանի համար ստեղծված անվտանգային և գոյութենական աննախադեպ վտանգներն ու աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին օրվա իշխանությունների վարած հակապետական և հակազգային արտաքին քաղաքականությունը մեզ պարտադրում են հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։

Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում։ Մեզ հասցրել են մի վիճակի, երբ մենք կարող ենք կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։

Ակնհայտ է, որ գործող իշխանության որդեգրած պարտվողական և միակողմանի զիջումներով լի այսպես կոչված խաղաղության օրակարգը տապալվել է՝ տուրք տալով ադրբեջանա-թուրքական տանդեմի սպառնալիքներին ու ճնշումներին։

Արցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով։

Հենց այս իշխանությունների արկածախնդիր ու մանիպուլյատիվ քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել վտանգավոր, ծանրագույն նոր կորուստներով հղի իրավիճակում։ Այս գահավիժող ընթացքը պետք է օր առաջ ամեն գնով կանգնեցնել, այլապես երկիրը կվերածվի ռազմական մի նոր թատերաբեմի, աշխարհաքաղաքական տարբեր բևեռների բախման մի նոր կիզակետի, որտեղ պարտվելու են Հայաստանը և հայ ժողովուրդը։

Սա չար գուշակություն չէ, այլ՝ սթափ, առանց ավելորդ հուզականության, իրատեսական և մասնագիտական վերլուծություն։ Այսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը լոկ բնակավայրեր չեն։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը նույն Երևանն են, Գյումրին ու Վանաձորը, Սիսիանը, Կապանն ու Աշտարակը։ Տավուշը Հայաստանի անվտանգության ամենաամուր դարպասն է, մեր արժանապատվության խարիսխը և համբերության սահմանը։ Ներկայիս իշխանությունները, հանդիսանալով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի հիմնական պատասխանատուն, ունակ չեն փոխել առանց այն էլ ֆիկտիվ բնույթ կրող բանակցային գործընթացի տրամաբանությունը կամ առաջարկել իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել զիջումների անվերջ շղթան։ Ավելին, իշխանությունն ինքը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով՝ փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայության մեջ՝ այսպիսով ուղղակիորեն սպասարկելով ադրբեջանա-թուրքական տանդեմի օրակարգը։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար՝ անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

  1. Արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ չեզոքացնելու համար ադրբեջանա-թուրքական անհագ նկրտումները
  2. Աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները
  3. Իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու և իրական խաղաղության հաստատման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, առկա և իրավիճակային դաշնակիցներին, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներին փոխադարձ շահագրգռվածության հենքի վրա դրդել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը կասեցնելու և նոր տրամաբանությամբ բանակցային համապատախան միջավայր ձևավորելու համար՝ այդ ուղղությամբ կիրառելով դիվանագիտական ողջ գործիքակազմը
  4. Հաշվի առնելով ներկայիս համազգային ճգնաժամն, անհրաժեշտ է համայն հայության ներուժի համախմբումը և ներհանրային հաշտեցումը՝ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման առաջնային օրակարգի շուրջ։

Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումները կյանքի կոչելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի որակապես նոր իշխանությունների, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԱՇՈՏ ՂՈւԼՅԱՆ Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ԱՎԵՏ ԱԴՈՆՑ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՌՈւԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԱՐՄԵՆ ԳԻՉՅԱՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ

ԱՐՏԱԿ ԲՇՏԻԿՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական