Օդային հարձակում Բելգորոդում. կա 1 զոհ և 5 վիրավոր
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Բելգորոդի վրա օդային հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ ուկրաինական զորքերի օդային հարձակման արդյունքում բազմաբնակարան շենքում երեք պատշգամբ է փլուզվել՝ բնակարաններից մեկում ամուսնական զույգ է եղել։
Նահանգապետը պարզաբանել է նաև, որ այս պահին վիրավորվել է ևս չորս խաղաղ բնակիչ։ Մի կին ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածք, մեկ տղամարդու մոտ՝ փակ գանգուղեղային վնասվածք կա, իսկ երկու տղամարդ՝ ուղեղի ցնցում է ստացել: