Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել Պուտինին ահաբեկչության կապակցությամբ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Սի Ցզինպինը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցած լուրջ ահաբեկչության հետ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն վարչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել։