Ուկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ
Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)Բաստուրմայի ռազմավարություն․ երկիրը կտոր-կտոր կտրում, Ադրբեջանին են տալիս․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHubԼավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ ԲաբայանՄիրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվելՔրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկինԲագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան (տեսանյութ)Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորածԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են

Հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Վարչապետ Դը Քրու,
Գլխավոր տնօրեն Գրոսի,
Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Գլխավոր տնօրեն Գրոսիին՝ Միջուկային էներգետիկայի այս անդրանիկ գագաթնաժողովը հրավիրելու համար, և վարչապետ Դը Քրուին՝ այս կարևոր հավաքը մեծահոգաբար հյուրընկալելու համար։

Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում և ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Ահա թե ինչու Հայաստանն այն 22 երկրների թվում էր, որոնք լիովին աջակցեցին «Միջուկային էներգիայի մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությանը» 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28): Մենք նաև հպարտությամբ միացել ենք COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:

Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան մղելու համար:

Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը։

Այնուամենայնիվ, այս կարևոր դերը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն: Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ միջուկային անվտանգությունն ապահովելու գործում որդեգրելով ակտիվ դիրքորոշում, միաժամանակ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Մենք պարբերաբար հյուրընկալում ենք փորձագիտական առաքելություններ, որոնց հաշվետվությունները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն էլեկտրակայանը շահագործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներին համապատասխան: Մեր ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որևէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին մեր անսասան նվիրվածության մասին: Այս ձեռքբերումը Հայաստանի քաղաքական կամքի և փորձագիտական հմտությունների վկայությունն է: Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և գործընկեր երկրների կողմից տրամադրվող անփոխարինելի տեխնիկական աջակցության, գիտելիքների ու ցուցումների համար, որոնք կարևոր դեր են ունեցել մեր ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման երաշխավորման գործում:

Հայաստանը՝ հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, այստեղ ներկա բազմաթիվ երկրների շարքում որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ:

Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար: Ատոմային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման մեր թափանցիկ ու բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել մեր ջանքերը, քանի որ մենք ուսումնասիրում ենք առաջադեմ միջուկային տեխնոլոգիաները` մեր միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգության, արդյունավետության և բնապահպանական հավատարմագրման հետագա լավարկման նպատակով:

Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավաքական հանձնառությունը միջուկային էներգիայի ողջ ներուժը իրացնելու և դրա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում: Ցավոք, ամբողջ աշխարհում շարունակվող հակամարտությունները, ներառյալ մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին հակամարտությունները, ոչ միայն վտանգում են միջուկային օբյեկտների անվտանգությունը, այլև խոչընդոտում են խաղաղ միջուկային նախաձեռնությունների առաջխաղացմանը։

Հայաստանը կոչ է անում բոլոր միջազգային գործընկերներին օգտագործել ընթացիկ գագաթնաժողովի պատմական հնարավորությունը և համատեղ ջանքերով առաջ տանել գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված պարտավորություններն ու նպատակները՝ ճանապարհ հարթելու դեպի ավելի մաքուր, անվտանգ և կայուն ապագա հետագա սերունդների համար։

Շնորհակալություն»։