Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը, ով գլխի մասում ստացել է վնասվածք, ԱՄՆ քաղաքացի է
Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:
Կայքի տեղեկություններով` գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:
Տեղում բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում: