Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվեց տնային կալանքի․ փաստաբան
Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվեց տնային կալանք խափանման միջոցով։ Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։
Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր»։