Տարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Մշակույթ

Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ։

«Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։

Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և  կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։  Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։ 

Այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։ 

Ամենայն հաջողություն և անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»,- ասված է ուղերձում: