Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ ազգականների և փաստաբաններիԻնչ նպատակ ուներ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան «Լեգիտիմացվում են» Ադրբեջանի ռազմական հանցագործությունները․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն Ընդդիմադիր ուժերը պետք է իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանք․ Իշխան Սաղաթելյան Իրանը հայտարարում է Իսրայելի դեմ պատերազմում հաղթանակի մասինԵՄ-ն կոչ է անում Իսրայելին և Իրանին հրադադարի ֆոնին բանակցություններ սկսել Վերականգնվում է Մարաթուկ լեռան վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին Մի տեսակ նեղված եմ, «ազգակործան պատուհասը» հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում․ Աննա Հակոբյան Ինչո՞ւ է ԵԽ-ն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Ձերբակալված երիտասարդների մոտ թմրամիջոցի 8 փաթեթ և գաղտնի փականով դանակ կար Կոչ ենք անում ապահովել մարդասիրական կազմակերպությունների ներկայությունն Ադրբեջանում Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից Մայր Աթոռին պատերազմ հայտարարած ՔՊ-ն ու Փաշինյանը նիստ են անում․ ՈՒՂԻՂՄեկ օրում հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ «ՀայաՔվե»-ի հանդիպումները Եվրոպայում շարունակվում ենՀունիսի 25-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանում ներդրումների խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե նրա գործողությունները. Մեսրոպ Առաքելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայիցՀայտնի է, թե Իսրայելի հարվածների հետևանքով որքան մարդ է զոհվել ԻրանումԱրարատում ջուր չի լինի Ուզում ենք հավատալ, որ արդարությունը կհաղթի․ «Մաքս Ռոյալ» ընկերության սեփականատեր Վիկա Սևոյանն իր աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Հայաստանի կենսական շահը ռուս-ամերիկյան և իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է․ միջազգայանգետ«Փինկ Բերրի»-ի պաղպաղակների նմուշներն ուսումնասիրվել ենՊապոյանը ծիրանի նոր «չափման միավոր» է հորինելԵկեղեցու դեմ հոգեբանական ճնշումը, մանիպուլյատիվ պնդումներն ու հանրային հակաքարոզչությունը դարձել են քաղաքական օրակարգի անբաժան մաս. Արմեն ՀովասափյանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԱրայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա ԹորոսյանՊայքարը գնում է բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան Ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի. Հենրիխ ՄխիթարյանԱպաշրջափակված լինելը կչեզոքացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերի 40 տոկոսը. Մհեր ԳրիգորյանՀրդեհ՝ Ջրվեժի ռեստորանային համալիրներից մեկումQR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի’ վճարեք. Ստեփանյան (տեսանյութ)Պուշկինի թունելը հոսանքազրկվել էԱկտիվիստը կոռուպցիա է բացահատում՝ տփում, քրֆում ու ճամփում եք, 2018 թ. ձեր կուտը կերան. Սամվել Հակոբյան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են փաստաբանական խմբեր«Արա՛, թող խոսանք, չե՞ս հասկանում, որ չի կարելի», «Մի հատ կառավարեք ձեզ»․ լարված իրավիճակ քաղաքապետարանում (տեսանյութ)Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը. Դոնալդ ԹրամփՄոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև (տեսանյութ)Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան
Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սամվել Կարապետյանը ըստ իս դառնալու է ընդդիմադիր միասնական ճակատի ճարտարապետը. Նարեկ ՄալյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավnրումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակnրծան դիտավորություն. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ2 տարի անց՝ դատախազությունը ստիպված հաստատեց և ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023-ին ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել. փաստաբանԿապացուցեմ, որ թլպատված չեմ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լեզվակռիվ տալԳուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր. Գագիկ Ծառուկյան«Կրթող»-ը կրթվելու կարիք ունի․ Փաշինյանը խմբագրել է գրառումը
Տեսանյութ

«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)

Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճում հանդիսավոր կերպով բացվեց քույրեր՝ Տաթևիկ և Տիգրանուհի Մարտիրոսյանների ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Վաճառք-ցուցահանդեսում ներկայացված է Տաթևիկ Մարտիրոսյանի նկարներից 43 աշխատանք։ Նրա քույրը՝ մոսկվաբնակ Տիգրանուհի Մարտիրոսյանն էլ, ով հայրենի քաղաք ձեռնունայն չէր եկել՝ իր հետ բերելով գոբելանագործության աշխատանքները, քրոջ հետ ներկայացավ ցուցահադեսում։ Տիգրանուհուն հաջողվել էր իր հետ հայրենիք բերել ու ցուցահանդեսում ներկայացնել իր աշխատանքներից 6-ը։

 NEWSPRESS.am-ի հետ զրույցում, Տիգրանուհի Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես եղավ, որ քույրը՝ Տաթև Մարտիրոսյանն, սկսեց նկարել։

Պարզվում է` նա զբաղվել է մոդելավորմամբ ու նկարչուհի դառնալու մասին երբեք չի մտածել։ Աշխատել է ջրաներկով՝ հասարակ թղթի հետ։ 2020 թվականին՝ սրանից 4 տարի առաջ, ամբողջ աշխարհում բուն դրած պանդեմիան հասնում է նաև Տաթև Մարտիրոսյանին։ Նա 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, վարակվում է «Քովիդ»-ով ու 28 օր գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ 

Երբ կոմայից դուրս է գալիս, Տաթևին հարցնում են՝ ի՞նչ կուզես։ Ու որքան էլ զարմանալի էր դա հարազատների համար, նա ցանկացել է ներկ ու կտավ և սկսել նկարել։

«Նախկինում երբեք գուաշի կամ կտավի հետ գործ չէր ունեցել, երբեք նման նկարներ չի արել։ Բոլորս զարմացել էինք, երբ սկսեց նկարել։ Ու նկարում էր ամեն օր 3-4 նկար։ Կարծես ի վերուստ ինչ-որ ուժ իջած լիներ նրա մեջ՝ Աստծո պարգև»,- պատմեց քույրը։

Հետագայում, իհարկե, Տաթև Մարտիրոսյանը խորհրդակցել է մասնագետների հետ, վերապատրաստվել, հղկել իր գործերն ու այսօր արդեն հանդես է գալիս սեփական ստեղծագործություններով՝ սեփական ցուցահանդեսում։

Այս ցուցահանդեսը Տաթև Մարտիրոսյանի երազանքերից մեկն էր։ Նա շատ էր ցանկանում իր քրոջ՝ Տիգրանուհու հետ համատեղ ցուցահանդես բացել։

Ինչպես նշեցինք, Տիգրանուհին էլ զբաղվում է  գոբելենագործությամբ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ապրում է Մոսկվայում։

Հայկական եկեղեցուն կից գործող հայորդաց տանն էլ, նա, այսպես ասած, բացահայտել է գոբելենի մեծ վարպետ Յուրի Հովսեփյանին։ Սկսել է հաճախել գոբելենագործության դասերի ու մեկը մյուսի հետևից ստեղծել հետաքրքիր ու անձեռակերտ թվացող գործեր։

«Արդեն 10-15 տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով։ Հետաքրքիր ու շատ աշխատանքեր կան, բայց բոլորը չեմ կարողացել բերել։ Աշխատանքերիս մի մասն էլ նվիրել ենք Մոսկվայում հայկական եկեղեցուն»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր հետ Մոսկվայում էլի հայ կանաք կան, ովքեր զբաղվում են գոլբելենագործությամբ ու բավականին աշխատանքեր ունեն։

«Ուզում ենք բերել Հայաստան, ցուցադրել այստեղ։ Դիմել ենք որոշ մարդկանց, որպեսզի օգնեն այդ աշխատանքերը Հայաստան տեղափոխել ու ցուցադրել, բայց առայժմ խոչընդոտներ կան»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դեռ կկարողանան հասնել իրենց նպատակին։

Տաթև Մարտիրոսյանի նկարները ցուցադրության արդյունքում նաև կվաճառվեն, բայց Տիգրանուհի Մարտիրոսյանը դեռ պատրաստ չէ հրաժեշտ տալ իր աշխատանքներին։

Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ երբ հաջողի Մոսկվայից Հայաստան տեղափոխել հայ կանանց գոբելնագործության աշխատանքները և ներկայացնել ցուցադրության,  դրանք ևս գտնեն իրենց գնորդներին։

Իսկ առայժմ Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճը 10 օր շարունակ իր դռները բացած կպահի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան վայելել արվեստի գործերն ու նաև ձեռք բերել դրանք։

Արմինե Մկրտումյան