Բելգորոդում Ուկրաինայի հարձակումների պատճառով փակվում են առևտրի կենտրոնները
Բելգորոդում առևտրի կենտրոնների աշխատանքը դադարեցվել է Ուկրաինայի Զինված ուժերիգնդակոծության պատճառով։ Այս մասին նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
«Ամենակարևորն անվտանգության հարցը: Մեզ բազմաթիվ խնդրանքներ են եղել` փակել առևտրի կենտրոնները: Դա մենք գործնականում արդեն արել ենք` դրանք հիմա փակվում են: Պայմանավորվել ենք, որ առայժմ մինչև օրվա վերջ: Առաջիկա օրերին ամեն ինչ կախված կլինի օպերատիվ իրավիճակից»,- գրել է նա։