Գալուզինը Թուրքիայում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ՝ ադրբեջանա-հայկական կարգավորման և ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման թեմաներով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունում նշել են, որ կողմերը համեմատել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան նպաստելը, առաջին հերթին, տարածաշրջանային ձևաչափերում:
Քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում մատնանշվել է հավաքական Արևմուտքին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, դադարեցնելու Կիևի ռեժիմին զենքով աջակցությունը: