Տիգրան Ավինյանին սպասարկելու համար երևանցիների հաշվին 85․700 դոլարանոց Mercedes-Benz EQE 500 են գնել
«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու»․ Խաչիկ Մանուկյանը՝ դատախազությանը ներկայացվող պահանջագրի մասին
«Նիկո՛լ, հանցակի՛ց ես Արցախում կատարված ցեղաuպանությանը». երիտասարդների ակցիան Դատախազության դիմաց (տեսանյութ)
Արագածոտնում 3-ամյա երեխան վառարանի վրայի կաթսայի տաք ջուրը լցրել է իր վրա, նրան հիվանդանոց են տեղափոխել
34-ամյա տղամարդը հիվանդանցում հայտնել է, որ ընկել է, մինչդեռ ազգականն է եղել դանակաhարած
Սամվել Ալեքսանյանին Մոսկվա չթողնելու որոշումը կապված է Ռոբսոնի քրգործի ու ՔՊ-ին ֆինանսավորելու հետ
Աշտարակի խճուղում վթար է եղել․ կան տուժածներԵրկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ինՊայուսակը դպրոցում է մնացել, ուժ չունենք, որ տանեք ծնողներին տանք․ հանկարծամահ եղած 15-ամյա տղան առողջական խնդիրներ չի ունեցել. դպրոցում շփոթված են (տեսանյութ)Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ․ ՈւՂԻՂ
Մուրճով սպանել է մորաքրոջ որդուն, հափշտակել ոսկե շղթան. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում. Տիգրան ԱբրահամյանՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում․ Արմեն ԱշոտյանՊատժամիջոցները գոյության իրավունք չունեն․ Ալիևը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասինՄտել են Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և գումար գողացելԳրոսմայստեր Էրիկ Հակոբյանը հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը️Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. պատգամավորի ահազանգըՆիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն. ՍուրենյանցԲայդենն ու Բլինկենը չեղարկել են իրենց այցը Գերմանիա. հայտնի է պատճառըԱյս անգամ՝ 71 միլիոնի հատկացում․ «Հրապարակ»Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով ավելի քան 5,5 միլիոն մարդ տարհանվել Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչԱսֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ. «Ժողովուրդ»Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան (տեսանյութ)44-օրյա պատերազմnւմ որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցելԻսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Լիբանանում զոհվել է 36 մարդԴեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է. «Հրապարակ»Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»Գլխավոր մուրացիկը. Փաշինյանը կրկին խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից է ելույթ ունեցել. «Հրապարակ»
Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն ու այլ քայլերի դիմել
Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի մտերմությունն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից․ Օվերչուկ
Իսրայելն նշել է իր կորուստների քանակըԱՊՀ տարածքի գրավչությունը թույլ չի տալիս դավադիրներին իրականացնել իրենց երազանքը․ Զատուլին Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման․ Freedom House
Կես միլիոն դրամ են խոստանում «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին 17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում Վրաստանը կկորցնի ԵՄ-ից հատկացվող 121 մլն եվրոյի օգնությունը Վահագն Խաչատուրյանը գործուղվում է Աստանա Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը․ վարորդները հոսպիտալացվել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլը Սլովակիայի առաջնությունում Կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց ԱՊՀ երկրները մեր ռազմավարական գործընկերներն են, տրամադրված ենք համագործակցության ամրապնդմանը․ Պուտին
Մշակույթ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է հարթակ, որում ներկայացվում է Արցախի մշակութային ժառանգությունը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (https://monumentwatch.org/) եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։ Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։ Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին անցած Արցախի անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումն է՝ վիճակը մինչև պատերազմը, ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

«Հարթակը հատուկ ձևաչափով մշակված գիտական հոդվածների տեսքով ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ հնավայրերը, հուշարձանները, կոթողները, քաղաքացիական կառույցները, թանգարանները, հավաքածուները, առանձին մանրամասները։ Ահազանգերի բաժնի հոդվածները ներկայացնում են Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը և կոնկրետ դեպքերը, գնահատում դրանք միջազգային մշակութապահպան կոնվենցիաների լույսի ներքո», - ասել է գիտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Նա նշել է, որ բացի հարթակից «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի և «Մոնումենտ վոթչ» թիմի հետազոտությունները տպագրվել են միջազգային ճանաչում գտած հանդեսներում և ձեռնարկներում (Electrum, Patrimoines, Gruyter, Brill):

«Մշակութային ժառանգության հետազոտության, ահազանգման և պահպանության ասպարեզում թիմի հետազոտական աշխատանքը հիմնվում է միջազգային կոնվենցիաների, տեսական ու մեթոդաբանական մոտեցումների և պրակտիկաների վրա: Դրանք հայաստանյան իրականության մեջ նորարարական են, հավասարակշռված և անկողմնակալ, ինչն էլ պայմանավորում է արդյունքների օգտագործելիության բարձր մակարդակը: Թիմը համապատասխան տեսական, գործնական և տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ անվտանգության խորհրդին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ Առաքելական եկեղեցուն», - ասել է պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ միջազգային և հայաստանյան մշակութապահպան կառույցները, լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Մոնումենտ վոթչի» նյութերը որպես չեզոք գիտական արդյունք և իրավիճակների անկողմնակալ փաստագրում:

«Արդյունքները ներկայացվել են Եվրախորհուրդ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Թիմը համագործակցում է ասպարեզի մի շարք կազմակերպությունների և խմբերի՝ Caucasus Heritage Watch-ի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Save Armenian Monuments-ի հետ», - ասել է պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնադրամը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, անհատ հովանավորներ: