Ուկրաինայի Զինված ուժերը խոստովանել են, որ չեն կարողանա երկար դիմակայել Ռուսաստանի զինված ուժերին
Ուկրաինացի հրամանատարները խոստովանել են, որ զինամթերքի և անձնակազմի հետ կապված խնդիրների պատճառով Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա երկար դիմանալ։ Այս կարծիքը հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարները գերմանական Spiegel թերթի հետ զրույցում։
«Մենք երկար չենք կարող դիմանալ»,- ընդգծել է ուկրաինական զորքերի հրամանատարներից մեկը։
Ինչպես նշում է հրատարակությունը, ճակատում կան մոռացված տարածքներ, օրինակ՝ Խարկովի և Ուգլեդարի ուղղությունները։ Այնտեղ մարտերը, ըստ Spiegel-ի, ավելի քիչ ինտենսիվ են։
«Նրանց ավելի քիչ ուշադրություն են դարձնում, ուստի այնտեղ անձնակազմի, զենքի և զինամթերքի հետ կապված վիճակն ավելի վատ է»,–գրում է թերթը։
Ներկայումս, նշում է հրատարակությունը, Ուկրաինան ակտիվ պաշտպանական ռազմավարություն է վարում։