Ուկրաինան նախատեսում է մոբիլիզացնել կես միլիոն մարդու
Ուկրաինան նախատեսում է մոբիլիզացնել 330 հազար նորակոչիկների՝ առաջնագծում հյուծված զինվորականներին փոխարինելու համար:
Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը։
«Մնացած նորակոչիկները կփոխհատուցեն կորուստները և կբավարարեն ռազմական այլ կարիքներ՝ կախված մարտադաշտում տիրող իրավիճակից», - թերթին հայտնել են նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, ինչպես գրում է հրատարակությունը, Ուկրաինան նախատեսում է մոբիլիզացնել կես միլիոն մարդու։