Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի
Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Մենք դրանք ունենք մշտապես, մշտապես մարտական պատրաստության վիճակում են»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն իսկապես պատրաստ է միջուկային պատերազմին։
Խոսելով մարտավարական միջուկային զենքի մասին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում երբեք նման զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։