Իվանովոյի մարզում թռիչքի ժամանակ Իլ-76 է կործանվել
Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իվանովոյի շրջանի օդանավակայանից օդ բարձրանալիս կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Օդանավում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևորներ»,- հայտնել են գերատեսչությունից:
Ինքնաթիռը պետք է պլանային չվերթ իրականացներ, աղետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում։ Վթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել:
Իվանովոյի մարզի կառավարության տվյալներով՝ շրջանի բնակավայրերը չեն տուժել։ Տարեսկզբից սա Իլ-76-ի երկրորդ կործանումն է։ Հունվարի վերջին Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանում նմանատիպ ինքնաթիռ են խոցել։ Ինքնաթիռում եղել է 74 մարդ, այդ թվում՝ 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնք պետք է փոխանակվեին։