Դեռևս 2020 թ. փետրվարին ենք դեռ խոսել այդ մասին․ Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին
Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա քաղաքական խոսույթ։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։
«Դեռևս 2020 թ. փետրվարին, երբ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր` ՍԴ-ի հետ կապված, որը քովիդի պատճառով չեղարկվեց, ես այդ ժամանակ էլ եմ խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Այն հայեցակարգը, որը կար, արդեն արդի չէ։ Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա քաղաքական խոսույթ, օրակարգ` իմ կողմից հայ ժողովրդին առաջարկվող հիմնավորումներով»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով` հանրաքվե կլինի այն ժամանակ, երբ ինքը, իր քաղաքական թիմի հետ զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով պատրաստ է դրան։