Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 403.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.52 դրամ (աճել է 1.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.40 դրամ (աճել է 3.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 432-439 դրամով, վաճառվում է 443-450 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.16-4.42 դրամով, վաճառվում է 4.49-4.69 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:
Եվրոն գնվում է 437-439 դրամով, վաճառվում է 444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.30-4.37 դրամով, վաճառվում է 4.47 դրամով: