Բոլոր «գործակալների'դ», «նարկոբարոնների'դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ) Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը Մակունցի հետ Սիլիկոնյան հովտում էր ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին մեծաթիվ աջակիցներ միացան (տեսանյութ) Անտոնիո Գուտերեշը կշնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ)
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են ապացուցել՝ խաղաղության համար միջազգային միջնորդությունը հնացել է․Le Figaro
Շնորհակալ եմ ռուսական կողմին ջերմ ընդունելության համար, անցնենք հարցերին․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստին (տեսանյութ) Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի և անպատվության ճիրաններից․ Աշոտյան
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի (տեսանյութ) Կառավարությունը գումար է հատկացրել «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներին Փաշինյանը ժամանեց՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ) Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը․ ՈՒՂԻՂ«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին ՄԻՊ-ը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը Ռուստամ Բադասյանն այցելել է ԴիջիթեյնՄի՛ մտեք Նիկոլի շառի տակ, նա ունի հնարավորություն վերջին պահին երկրից թռնելու, բայց ձեզ իր ինքնաթիռում ոչ ոք տեղ չի տալու... Կարեն Վրթանեսյանը` ոստիկաններինԱյս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են«Էջմիածին դաշինքը» միացել է շարժմանը152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասը ավելի քան 102 միլիոն դրամ է կազմում. 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է5 իրավապաշտպաններով միացել ենք Շարժմանը, որ ցույց տանք, որ միայն կաբինետում չենք աշխատելու, կքայլենք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Ձեր ծառայության համար շնորհակալ եմ․ ժողովուրդ, ինքնագործունեությամբ մի զբաղվեք․ Սրբազանը հարթեց ոստիկանի ու քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ) Արցախցիներին սպառնում են չմասնակցել Սրբազանի երթին՝ զգուշացնելով, որ կզրկեն օգնություններից (տեսանյութ) Հութիները երեք անօդաչու թռչող սարք են ուղարկել Ադենի ծոցի ուղղությամբԱռանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻրանի Հայ Դատի գրասենյակն իր զորակցությունն է հայտնում Շարժմանը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր ժամը 17:00-ից Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք․․․ Դավիթ ԱմալյանԱյս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Մոսկվան ողջունում է Միրզոյան-Բայրամով գալիք հանդիպումը. Զախարովա
«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»․ Լևս Դավթյանը վստահ է՝ սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու (տեսանյութ)ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին
Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ)
«Ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզն այսօր փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով». ԽաչատրյանԱլիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Պեսկով Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Վլադիմիր Մարտիրոսյան
Տնտեսություն

Վերացրեք ստվերը, տրանսպորտի հասույթը 3 անգամ կավելանա և ուղեվարձը 3 անգամ թանկացնելու կարիք չի լինի. հայտարարություն

Հազարավոր անդամներ միավորող Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ղեկավար մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ տրանսպորտի թանկացման նախագծի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն ափսոսանքով արձանագրում է, որ Երևանի ավագանին, թեպետ որոշակիորեն հաշվի առնելով իրեն ներկայացված առաջարկները, անտեսել է հիմնավորումների ու միջազգային փորձի ամենակարևոր դրութները և որոշել է առաջ տանել Երևանի տրանսպորտի ուղեվարձը 300 դրամ դարձնելու նախագիծը։

Ողջունելով Երևանի քաղաքային տրանսպորտի շարունակական բարեփոխումները և միասնական տոմսային համակարգի ներդրումը՝ համարում ենք, որ Երևանի ավագանու կողմից առաջարկվող տրանսպորտի ուղեվարձի թանկացումը ժամանակավրեպ է, անհամաչափ է բնակչության եկամուտներին և սոցիալական ընդվզման կհանգեցնի:

Գտնում ենք, որ նման ազդեցիկ քաղաքական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության սկզբունքը։ Առաջարկում ենք, որ ավագանու որոշման նախագիծը կրկին հանվի ավագանու նիստի օրակարգից, փոխարենն անկեղծ և թափանցիկ ֆորմատով ներկայացվի հանրությանը, որպեսզի ծավալվեն լայն, բազմակողմանի ու երկարատև քննարկումներ շահագրգիռ կողմերի, փորձագետների, բնակիչների տարբեր խմբերի և աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ։ Միայն քննարկումների արդյունքում լրամշակված և կոմպրոմիսային տարբերակը կարող է ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում։

Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել, որ չնայած աշխատավարձերի որոշակի աճին, բնակիչների եկամուտները շարունակում են մնալ ցածր և չեն ապահովում արժանապատիվ կենսակերպ։ Երևանում միջին ամսական «մաքուր» աշխատավարձը կազմում է 224 000 ՀՀ դրամ։ Ընդ որում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն, Երևանում գործող կազմակերպությունների աշխատողների շուրջ 65 տոկոսը ստանում է նվազագույն կամ միջինից ցածր աշխատավարձ։

Հորդորում ենք քաղաքային իշխանությանը որդեգրել քաղաքային տրանսպորտը սուբսիդավորելու քաղաքականությունը, ինչպես որ դա ընդունված է համայնքապատկան քաղաքային տրանսպորտ ունեցող աշխարհի քաղաքների գերակշիռ մեծամասնությունում։ Քաղաքային տրանսպորտի առաջնային նպատակը սոցիալական սոլիդարության սկզբունքի հիման վրա բնակիչներին որակյալ ու մատչելի ծառայություն մատուցելն է, այդ թվում՝ քաղաքն ապրելու համար առավել պիտանելի դարձնելու և մեքենաներից բեռնաթափելու համար։

Քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր կլինի  բավարար միջոցներ գտնել տրանսպորտային  ծառայությունների ապահովման համար, ընդ որում խոսքը բնավ չի գնում բնակիչներին հավելյալ հարկելու մասին։ Քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտն օրական փոխադրում է շուրջ 550 000 ուղևորների։

Այնինչ, քաղաքապետարանի կողմից մեր միությանը տրամադրված տեղեկության համաձայն, օրական կտրվածքով քաղաքային բյուջե է մտնում միայն մոտ 160 000 ուղևորների կողմից վճարած ուղեվարձը։

Միևնույն ժամանակ, արդեն իսկ ներդրված էլեկտրոնային տոմսային համակարգից օգտվում է ուղևորների մոտ 0.5%-ը։

Հետևաբար, անհրաժեշտ է վերացնել ստվերը, ինչի հետևանքով տրանսպորտի հասույթն առնվազն երեք անգամ կավելանա և ուղեվարձի տոմսը երեք անգամ թանկացնելու անհրաժեշտություն չի լինի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում Երևան քաղաքի ավագանու անդամներին նախագիծը հանել քննարկումից և գործել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։