Թուրքիան հայտարարել է, որ թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ գործունեություն ծավալելու համար
Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։
Այս մասին հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ, որոնք արգելված են երկրում։
Գործողության հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը։