Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցը պլանավորում է հաջորդ շաբաթ SmartTV-ի համար հավելված գործարկել
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցը պլանավորում է հաջորդ շաբաթ SmartTV-ի համար հավելված գործարկել, որի ֆունկցիոնալությունը նման կլինի YouTube հավելվածին:
Փորձելով մրցակցել YouTube-ի հետ, Իլոն Մասկի X ընկերությունը թողարկում է հեռուստատեսային հավելված Amazon և Samsung SmartTV-ների համար։ Ընկերությունը պլանավորում է հավելվածը գործարկել հաջորդ շաբաթ։