Անկարայում հանդիպում են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։
Արարողությունից հետո պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են վարել մամուլի համար փակ պայմաններում: