Էդմոնը կփորձի ինչ-որ կենտրոնների ապացուցել, որ ինքը էն տղեն ա, ում հետ պետք է աշխատեն․ մրցավազքն սկսվել է․ Մամիջանյանը՝ Մարուքյանի հրաժարականի մասին (տեսանյութ)
Էդմոն Մարուքյանի հրաժարականի տեքստը կարող էր մի քիչ ավելի լավ գրել՝ շատ շաբլոն էր։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ իր տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականի մասին։
Նա նաև նշեց, որ անհամբեր սպասում է այն բոլոր ընդդիմադիր գործողություններին, որոնք իրականացնելու է Մարուքյանը և նրա կուսակցությունը։
«Ընդդիմադիր գործողություններ է իրականացնելու ոչ թե ՀՀ քաղաքացիներին որևէ բան ապացուցելու համար՝ դա իր թիրախը չէ, այլ ինչ-որ կենտրոնների ապացուցելու, որ ինքը էն տղեն ա, ում հետ պետք է աշխատեն։ Ու այդ մրցավազքն էսա արագանալու է»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ նման մարդկանց համար քաղաքականությունը տորթի մեծ կտոր ստանալն է։