Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական հերթական դրսևորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին։
«ՀՀ իշխանություններից ոչ մի հարցում չենք ստացել այդ կապակցությամբ։ Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ռուս Դմիտրի Սետրակովի հետ կատարվածից։ Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։