Վաղ սեռական կյանքը ազդում է կնոջ վերարտադրողական առողջության վրա․ առողջապահության փոխնախարար (տեսանյութ)
«Պատանի առաջնածին կինը համարվում է մանկաբարձական տեսանկյունից ռիսկի խումբ»։ ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը։
Նրա խոսքով, ոչ հասուն տարիքում հղիությունն ու ծննդաբերությունն ավելի բարդացված ընթացք են ունենում, դրանք էնդոկրին, ոսկրային, մկանային, օրգանիզմնի ադապտացման համակարգերի ոչ բավարար զարգացման, օրգանիզմի ֆիզիոլոգիական իմաստով հղիության անպատրաստվածության հետևանք են։
«Վաղ սեռական կյանքն ու վաղ ծննդաբերությունը, ոչ բավարար գիտելիքները սեռական կյանքի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին կարող են ազդեցություն ունենալ կնոջ հետագա գինեկոլոգիական և վերարտադրողական առողջության վրա»,- ասաց Գասպարյանը։