«Ուրարտուի» նորեկը կոտրել է ոտքը
«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Պուցկոն վնասվածք է ստացել արտասահմանյան հավաքի ընթացքում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի նրբոլոքի կոտրվածք։ Ապաքինման համար կպահանջվի մոտ 2-3 ամիս։