Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի փոխչեմպիոն. նա Փարիզ-2024-ին մասնակցելու իրավունք նվաճել
Գերծանր քաշային հայ ծանրորդ, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը Տաշքենդում ավարտված Ասիայի առաջնությունում երկամարտի 443 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 207 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 236:
Նշենք, որ Գոռ Մինասյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել: