Ինտեր Մայամին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է Վիսել Կոբեին
«Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս պարտվել է ճապոնական «Վիսել Կոբեի» հետ ընկերական խաղում՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 3:4), գրում է Armsport-ը։
Հանդիպումը կայացել է Ճապոնիայում։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի (0:0), սակայն 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Վիսել Կոբեի» ֆուտբոլիստները:
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինման է դուրս եկել 60-րդ րոպեին։ Նրա թիմակիցներ Լուիս Սուարեսը, Խորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը խաղացել են առաջին րոպեներից։
Նախկինում «Ինտեր Մայամին» ընկերական խաղերում պարտվել էր «Դալլասին» (0:1), «Ալ-Հիլալին» (3:4) և «Ալ-Նասրին» (0:6), ինչպես նաև հաղթել էր Հոնկոնգի առաջնության աստղերի թիմին և ոչ-ոքի խաղացել Սալվադորի հավաքականի հետ (0:0):