Մոդրիչը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ
Լուկա Մոդրիչը կարող է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Խորվաթիայի հավաքականի 38-ամյա կիսապաշտպանը խոստովանում է, որ նոր պայմանագիր կկնքի մադրիդցիների հետ, հաղորդում է The Athletic-ը։
Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա ապագան կորոշի ոչ թե գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, այլ ակումբը։
Միաժամանակ կողմերը, այդ թվում՝ ինքը՝ խաղացողը, չեն շտապում որոշում կայացնել եւ նախընտրում են սպասել։ Այս մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 15 անգամ, իսկ Լա Լիգայում պահեստայինների նստարանին անցկացրել 4 հանդիպում։