Դա հանցագործություն է. Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին քննադատել է թիմի խաղային օրացույցը: Նա, մասնավորապես, նշել է, որ թիմում վնասվածքների մեծ թիվը պայմանավորված է խաղերի խիտ գրաֆիկով:
«Դա հանցագործություն է։ Վնասվածքները կապված են օրացույցի հետ: 28 օրվա ընթացքում 9 խաղ խաղացինք»,- նշել է Չավին:
«Բարսելոնան» 47 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։