Անահիտ աստվածուհուն անոնսում են մարդիկ, որոնք նողկում են ամենայն հայկականից. Լիլիթ Գալստյան
Անահիտ աստվածուհուն անոնսում են մարդիկ, որոնք նողկում են ամենայն հայկականից. Անգամ անհարմար է այս աղետալի օրերին անդրադառնալ թեմային՝ թե վերջապես 2024-ի սեպտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը։
Նա նաեւ նշել է. «Նախ տարակուսելի է և անբնական, որ այն անոնսում են մարդիկ, ովքեր բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրույթում մեկնաբանում և եղծում են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնություն առհասարակ՝ Մատենադարանից մինչև պատնության դասագրքեր։
Մարդիկ և իշխանություններ, ովքեր Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով և կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու քաղաքակրթական անուրանալի ներկայությունը խոթել 28.900քառկմ-ի մեջ․․․
Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու կասկածի առարկա․․․
Մարդիկ և իշխանություններ, ովքեր ուրացան հազարամյակների անառիկ Արցախը, մեր Անկախության երթը․․․
Ի դեպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite
/ Սաթալայի Աֆրոդիտեն/ անվան տակ պահվող, հաշվառված Աֆրոդիտեի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը/Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis. / Տիգրան Մեծի Աշխարհակալության մեջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է։ ներկայիս Black Sea Region (Turkey): Gümüşhane (province):
Բա Թուրքիայից վախեր չունե՞ք․․․․ Տիդրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ․․․
Իսկ գու՞ցե էժանագին PR-ով տեղեկատվական աղմուկ եք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզվող Հայաստանի ճիչը․․․
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք․․․
Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՎԵՏԻՍ հնչեցնում․․․
Ամո՛թ է, ամո՛թ․․․․սա պետության մասին չէ․․․դուք ադեկվատ/համարժեք/ չեք գահավիժող պետությանը»: