Լոկոմոտիվը ստուգողական խաղում հաղթեց Ուրալին, Թիկնիզյանը՝ դուբլի հեղինակ
Մոսկվայի «Լոկոմոտիվն» այսօր՝ հունվարի 31-ին, ընկերական խաղ անցկացրեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ և 4-2 հաշվով հաղթանակ տարավ, գրում է Armsport-ը։
Մոսկովյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը։
Հանդիպումը կայացավ Աբու-Դաբիում։