Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ժիրոնայի դեմ խաղը
Գործակալ Գենադի Գոլուբինը, որը ներկայացնում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, ասել է, որ իր հաճախորդը վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի հաջորդ հանդիպումը «Ժիրոնայի» հետ, գրում է Armsport-ը։
«Արսենը ապաքինվում է վնասվածքից, ժամկետների մասին դեռ մանրամասներ չկան։ «Ռեալում» հույս ունեն, որ նա արագ կապաքինվի։
Զախարյանը հաստատ բաց կթողնի «Ժիրոնայի» հետ հաջորդ խաղը, քանի որ դեռ չի էլ մարզվում»,- ասել է Գոլուբինը Championat.com-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ զրույցում։