Կիլիան Մբապեի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը բարձր է. Լա լիգայի նախագահ
Լա լիգայի նախագահը գնահատել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը։
«Կարծում եմ՝ տոկոսը շատ բարձր է։ Դա իմ անձնական կարծիքն է: Նա 26 տարեկան է, իսկ ՊՍԺ-ն կարծես թե չի մտածում այդ մասին։ Ամեն ինչ կախված կլինի «Ռեալից», նրա նախագահից և նրանից, թե ինչի վրա է նա պատրաստ խաղադրույք կատարել: Մադրիդի «Ռեալը» հավանաբար մտածում է, որ Բելինգհեմը աստղ է, իսկ Վինիսիուսը ևս մեկ աստղ է: Եթե խաղացողը ցանկանում է գնալ «Ռեալ», նա կգնա: Հավանականությունը 50%-ից բարձր է»,- ասել է Խավիեր Տեբասը։