«Բարսելոնայի» ղեկավարությոնը որոշել է Չավիի ապագան
«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Չավի Էրնանդեսի ապագայի վերաբերյալ։ Ակումբն առաջիկայում չի հեռացնի մասնագետին։ Նա թիմի հետ կաշխատի առնվազն մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայի 20 հանդիպումներից հետո 44 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի յոթ միավոր ավելի։ Առաջնության առաջատարը «Ժիրոնան» է՝ 52 միավոր։