Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակը չի փակվելու, հիմա աշխատող չունենք. Սուրեն Թովմասյան
Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը Մեղրիում սպասարկման գրասենյակ է, որը չի փակվելու: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Այս պահի դրությամբ այնտեղ պետ չունենք և սպասարկող մասնագետ չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են, էդ կապակցությամբ գրասենյակը հիմա փակ է: Մոտակա օրերին մրցույթ է հայտարարվելու, որպեսզի այդ պաշտոնները համալրվեն: Քաղծառայության տարիքն է լրացել, այդ պատճառով ազատվել է պետը, իսկ աշխատողն իր դիմումի համաձայն է ազատվել: Սպասարկման գրասենյակը երկու աշխատակից ունի»,- ասաց Թովմասյանը: