Հանրային տրանսպորտում էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները հնարավոր է՝ խափանումներով աշխատեն
Ծրագրային թարմացումներով պայմանավորված՝ հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։