«Փյունիկը» Թուրքիայում պարտվել է «Շախտյոր Դոնեցկին»
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկն» այսօր՝ հունվարի 22-ին, առաջին ստուգողական խաղն է անցկացրել Դոնեցկի «Շախտյորի» հետ։
Մեր թիմը 0-2 հաշվով պարտվել է մրցակցին, հաղորդում է Armsport-ը։
«Փյունիկի» հավաքը նախատեսված է մեկ ամսով, իսկ հաջորդ խաղը Եղիշե Մելիքյանի սաները կանցկացնեն մեկ շաբաթից՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Բորացի» հետ։