Ամեն համերգ ոնց որ վերջին անգամ տար. Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին․ Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին (տեսանյութ)
Երգչուհի Սոնան հիշեց իր և Արա Մարտիրոսյանի մտերմության սկիզբն ու հուշեր նրանից։
«Արա Մարտիրոսյանին ճանաչել եմ վաղուց, բայց մեր համագործակցությունը սկսվեց 2018թ․-ին թվականին՝ «40 Градусов» դուետի շրջանակում։ Դրանից երկու տարի առաջ ամեն անգամ հանդիպելիս ասում էր՝ «մենք պետք է դուետ երգենք, դա շատ ուժեղ է լինելու», իր քույրն էլ հիշեց, որ Արան ասում էր՝ «կարատե պետք ա անենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Սոնան։
«Բոլորն էին հասկանում, որ մեր ձայները, էներգետիկան շատ նման էր իրար, հզոր ստացվեց մեր աշխատանքը։ Ի դեպ, պետք է նշեմ, որ մեզ ձայնագրել է հենց Հայկոն՝ իր ստուդիայում, Ավետ Բարսեղյանն էլ բառերը գրեց ռուսերեն»,- ասաց երգչուհին։