Արան ֆանտաստիկ ու թավշյա տեմբր ուներ, նրա ձայնը միշտ կմնա ժողովրդի ականջների մեջ․ Արամո
Հայտնի արտիստ Արամոն հիշում է Արա Մարտիրոսյանի հետ իր հանդիպումը։
«Հիանալի օրեր էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամոն, ով եկել էր վերջին հրաժեշտը տալու երգչին։
Նրա գնահատմամբ` Արա Մարտիրոսյանը բացառիկ պրոֆեսիոնալ էր իր գործում։
«Ֆանտաստիկ ու թավշյա տեմբր ուներ, երգի մեջ շատ երաժշտական ու ճկուն էր։ Ես հարգում եմ բոլոր մեր երգիչներին, գնահատում ու սիրում նրանց, բայց կարծում եմ, որ Արայի ձայնը մի քիչ ուրիշ էր։ Նա ֆիզիկապես հեռացավ, բայց նրա երգերը դեռ երկար կլսենք, ինչպես նաև Հայկոյինը։ Նրանց երկուսի կորուստն էլ շատ ցավալի էր»,- ասաց Արամոն։
Նա նկատեց, որ այդ երգիչ-կոմպոզիտորների գործերը միշտ մնալու են մեզ հետ։
«Ամեն մարդ իր ժամանակահատվածն ունի ապրելու, ապրում ես ու մի օր գալիս է քո ժամանակը»,- ասաց Արամոն՝ հավելելով, որ Արայի ձայնը միշտ կմնա ժողովրդի ականջների մեջ։