Բարսելոնայի պաշտպանը վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Պրիմերայի 15-րդ տուրի խաղում (1:0): Այս մասին հաղորդում է Sport.es-ը, փոխանցում է Armsport-ը։
«Ատլետիկոյի» դեմ խաղում Արաուխոյի մոտ այտոսկրի թեթև կոտրվածք է ախտորոշվել։ Պաշտպանը կարողացել է ավարտել հանդիպումը, որից հետո ցավ է զգացել։
Նշվում է, որ Արաուխոն արդեն կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» հետ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը:
Այս մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։