Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին (տեսանյութ) Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը Մ22 ԵԱ. հայ բռնցքամարտիկները հաղթանակով են ավարտել մրցումային առաջին օրը Պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքըՌուս-ուկրաինական պատերազմը սկսվեց անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չքննարկելու պատճառով. ՍիյարտոՊապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Վրաստանում Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել Նա անում է այն, ինչ ցանկանում է. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մբապեի մասին Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը զիջեց Սլովենիային Սպասվում է անձրև և ամպրոպ Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի Նշանավանի դպրոցից հեռացրել են զոհվածների լուսանկարները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը Երկրպագուների միասնական երթ Ազգերի լիգայի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած ԱԲ-ն արդյունավետ կիրառելով հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել ՀՀ տնտեսության համար Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Փաշինյանին զեկուցել են՝ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում կատարվում է առանց լուրջ միջադեպերի Գրոզնիում պայթյունի հետևանքով երկու երեխա և երկու մեծահասակ է մահացել Հրազդան քաղաքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը» Հոկտեմբերի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱնահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքըԻրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման պատասխանատվությունըՉի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. ՇարմազանովԱլիևն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարով․ վերլուծաբան
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ․ Ռուբեն ՌուբինյանԲայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտԺողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել․ Արա ՊողոսյանՆիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներինՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ ԳալստյանՍտեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. ՀետքԽաղաղությանն այլընտրանք չկա․ Վահագն ԽաչատուրյանՓաշինյանն ուժայիններով լեցուն դահլիճում հնչեցրել է հերթական սուտը․ Արշակ ՍարգսյանԹուրքիան կսատարի «Խաղաղության խաչմերուկ»-ին, եթե լինի մերձեցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. թուրք պրոֆեսորՍիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է հարձակմանԶաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը՝ օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար«Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ․ Փաշինյան«Որոշել ենք Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո ավելացնել Հայաստանի կառավարության բյուջեում». ՀՀ-ում ԵՄ դեսպանԵթե բանակի դերն անվտանգության հարցում առաջինը կամ երկրորդն է, ապա նշանակում է անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի․ Փաշինյան
Մշակույթ

«Արցախը մունք ենք» բարեգործական համերգի դեմ կրքերը թեժացել են․ հիշատակի երեկոն կկայանա ամեն դեպքում՝ արտիստները մարտական են տրամադրված

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Արամ  Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Արցախը մունք ենք» բարեգործական համերգ-հիշատակի երեկո։

Սիրված կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սոնան, Գայա Արզումանյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Գրիգորյանը, Լիանան և «Այաս» պարային համույթը։

Հարկ է նկատել, որ համերգի հասույթն ամբողջությամբ ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ սոցիալական առաջին կարիքների ապահովմանը։

Համերգի անցկացման օրվա ընտրությունը որոշ օգտատերերի շրջանում վրդովմունք է առաջացրել։ Վերջիններս քննադատել են ու իրենց մեկնաբանություններում նշել, թե այդ օրը սգո օր է (1988-ի երկրաշարժ) և «իրավունք չունեն» այդ օրը համերգ կազմակերպել։

«Դա հիշատակի օր է և արվում է բարեգործական հիմունքներով»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում, հարցին անդրադառնալով, ասաց համերգի կազմակերպիչ, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» հասարակական կազմակերպության (ՀԿ) հիմնադիր ու համանուն ամսագրի խմբագիր Լուսինե Նազարյանը։ 

Նա նշեց, որ օրվա ընտրության հարցում այլընտրանք չի եղել՝ մինչև Նոր տարի դահլիճը զբաղված է եղել։

«Մենք ուզում էինք նախատոնական օրերին անցկացնել համերգը։ Դահլիճը մեզ տրամադրելու համար առաջարկվել է 2 օր՝ դեկտեմբերի 7-ը և 10-ը։ Մնացած օրերը զբաղված են եղել։ Իսկ քանի որ բարեգործական համերգին մասնակցող երգիչներից մի քանիսը դեկտեմբերի 10-ին այլ ծրագրով պետք է դուրս գան երկրից, ուստի մնաց միայն դեկտեմբերի 7-ը՝ հաշվի առնելով նաև, որ պաշտոնապես դեկտեմբերի 7-ը սգո օր չի համարվում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, նա նկատեց, որ այդ օրն անգամ Գյումրիում է համերգ լինելու։ Դա այն դեպքում, երբ Գյումրին 1988-ի երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքներից մեկն է։ Լուսինե Նազարյանն ընդգծեց նաև, որ այդ օրը գործում են ժամանցային բոլոր կենտրոնները և այդ օրը նշանակված ոչ մի միջոցառում չի չեղարկվել։

«Արցախը մունք ենք» բարեգործական համերգ-հիշատակի երեկոյին ուղղված քննադատությունները, ըստ մեր զրուցակցի, այլ  ուղղվածություն ունեն։ Նրա խոսքով` անգամ, եթե դեկտեմբերի 7-ի փոխարեն մեկ այլ օր ընտրվեր՝ նման քննադատությունների տեղատարափի տակ էին հայտնվելու՝ հաշվի առնելով նաև բարեգործական համերգին մասնակից երգիչների քաղաքական հայացքները:

Այլ կերպ ասած՝ այս հարցում, ինչպես ասում են, քամիներն այլ կողմից են փչում։

«Շատ կեղծ էջերով, ֆեյքերով հայատյաց արտահայտություններ են անում ու մեկնաբանություններ թողնում՝ կապված «մունք»-ի հետ։ Ասում են՝ ինչո՞ւ եք մեր գեղեցիկ մայրենի լեզուն աղավաղում ու թրքաբարո արտահայտություններ ներմուծում մեր առօրյա կենցաղ։ Նրանք քննադատում են, թե ինչո՞ւ մենք պետք է Գյումրու երկրաշարժի զոհերի հիշատակի օրը հիշատակենք արցախցիներին՝ մոռանալով, որ Արցախի պատերազմում մի ամբողջ սերունդ ենք կորցրել»,- ասաց  Լուսինե Նազարյանը։

Նա նաև կարևոր համարեց հայտնել, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջից ստացել է կասկածելի նամակներ, որոնց հեղինակը հայտնել է, թե իբր կոտրել են իր էջն ու այն վերականգնելու համար իրեն հարկավոր են Լուսինե Նազարյանին անձնական էջի տվյալները։

«Մտածեցի, որ կարող եմ օգնել իրեն, բայց հետո պարզվեց, որ Սոնա Շահգելդյանի էջը կոտրել են, և գրողը ինքը չի եղել։ Փաստորեն, 2 օր անընդմեջ փորձել են ինձ հիմարեցնելով ու ինձնից տվյալներ կորզելով՝ մտնել իմ ֆեյսբուքյան անձնական էջ»,- ասաց Լուսինե Նազարյանը։

Նա նշեց, որ խնդրի մասին տեղյակ է պահել ուժային կառույցներին։ Վերջիններս կասկածներ են հայտնել, որ ակտիվությունը նկատվում է ադրբեջանական կողմից՝ կապված համերգի հետ ակտիվության ու նաև այն հանգամանքի հետ, որ Լուսինե Նազարյանը հանդիսանում է «Հայաստան-Արցախ-Սփյուռք»  ամսագրի խմբագիրը։ Չի բացառվում նաև, որ բացասական մեկնաբանությունները ևս այդ կողմից լինի։

Լուսինե Նազարյանը նաև նշեց, որ չնայած քննադատություններին, տհաճ մեկնաբանություններին ու բացասական վերաբերմունքին՝ կայանալիք բարեգործական համերգին մասնակից արտիստները մարտական են տրամադրված և մտադիր չեն ետ կանգնել իրենց որոշումից։  Համերգ-հիշատակի երեկոն կկայանա՝ ամեն դեպքում։

 

Արմինե Մկրտումյան